ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Վճռական ամիսներ

Վճռական ամիսներ
10.12.2024 | 20:51

Թե ինչպիսին կլինի Թուրքիայի ու Մերձավոր արևելքի ապագան շատ բանով կախված է, թե ինչպես իրենց կդրսևորեն սիրիական քրդերը։ Քրդերն այսօր հսկում են Սիրիայի տարածքի շուրջ 40%-ը, որոնց դեմ պայքարում է Թուրքիան։

Քրդերին բավականին շոշափելի աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ը։ Եթե քրդերը կարողանան իրենց պայքարը տեղափոխել Թուրքիայի տարածք, շատ հավանական կդառնա Թուրքիայի տրոհումը։

Սա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա, եթե իշխանության չլինեն այս հակահայ ուժերը։

Մոտակա մի քանի ամիսները վճռական դեր են խաղալու ապագա Մերձավոր արևելքի ու Անդրկովկասի համար։

Վիժվածքը պետք է սատկի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ